Հայաստանը կշարունակի պարտքով ապրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երեկվա դրությամբ պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 1 տրիլիոն 292 միլիարդ 718 միլիոն դրամ: Մինչդեռ այս տարվա պետբյուջեով ընդհանուր 2015 թվականի համար նախատեսված էր ծախսել 1 տրիլիոն 412 միլիարդ 741 միլիոն դրամ: Բայց ՀՀ կառավարությունը դեռ պարտավոր է մինչեւ տարեվերջ ֆինանսավորել 120 միլիարդ 22 միլիոն դրամի ծախսեր:

Բայց հարկեր եւ տուրքերից պետբյուջեի ամսական մուտքերը սովորաբար 92 միլիարդ դրամի սահմաններում են լինում: Ու գործադիր իշխանությունը պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար ստիպված է լինելու նոր վարկային միջոցներ ներգրավել կամ էլ պակասուրդը պետք է լրացնի արտաքին պահուստներից: Նշված երկու տարբերակներն իրենց բնույթով, ըստ էության, չեն տարբերվում, քանի որ ամեն դեպքում ստացվում է, որ Հայաստանն այսօր պարտքով է ապրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս