Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին հաճոյախոսության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատիվ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր հասցեին արված հաճոյախոսությունը. փոխանցում է The Hill-ը:

Միլիարդատերը նշել է, որ հաճելի է նման հաճոյախոսություն ստանալ մի մարդուց, ում հարգում են ողջ աշխարհում: Այս մասին միլիարդատերը հայտարարել է նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ժամանակ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի շրջանակներում նշել էր, որ ողջունում է Թրամփի հայտարարությունը՝ նախագահ ընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման մասին: Բացի այդ, նա ամերիկացի քաղաքական գործչին տաղանդավոր մարդ էր անվանել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս