ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «SIP Trunk» սակագնային պլանը՝ նախատեսված այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով:
Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:
Բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) և IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու և ստանալու մինչև 10 հեռախոսազանգ:
Սակագներ և ծառայությունների տրամադրման պայմաններ
Ծառայություններ | Տարբերակ 1 | Տարբերակ 2 |
Միացման վճար | 1000 դրամ | |
Ամսավճար | 7000 դրամ | 10 000 դրամ |
Զանգեր՝ խմբի ներսում | 0 դրամ | |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց | 5000 րոպե | 10 000 րոպե |
«SIP Trunk» սակագնային պլանը հերթական նորարարական լուծումն է կազմակերպությունների համար: Այս սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով IP-տեխնոլոգիայով մատուցվող ժամանակակից լուծումների պահանջարկը, և նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք կարևորում են ծախսարդյունավետ, մատչելի և հուսալի հաղորդակցությունը: Մենք ընդլայնում ենք ապրանքատեսականին՝ բաժանորդների հաղորդակցման պահանջներին առավել համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքումhttps://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: