Նախօրեին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը: Այս տարի ՌԴ նախագահի ավանդական մամուլի ասուլիսը ռեկորդներ է սահմանել. ասուլիսին 1390 լրագրող է հավատարմագրվել:
Մեծ մամուլի ասուլիսը սկսվել է անեկդոտով: ՌԴ նախագահը որոշել է կատակել:
«Ձեզ մի հին անեկդոտ կպատմեմ: Հանդիպում են երկու ընկերներ, մեկը հարցնում է. «Ինչպե՞ս են գործերը», մյուսը պատասխանում է. «Գծավոր՝ սև, սպիտակ», «Հիմա ո՞րն է», «Հիմա սևը», «Այն ժամանա՞կ չէր սևը», «Ոչ, պարզվում է, այն ժամանակ սպիտակ էր»»,-պատմել է Պուտինը:
Այսպես նա մեկնաբանել է երկրի տնտեսական վիճակը:
Թվիթերի օգտատերերը հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին «Կրեմլի գործակալ» են անվանել: Այլապես որտեղից նա գիտեր, որ Պուտինը «զեբրի» մասին անեկդոտ կպատմի, որի կոստյումով ներկայացել է սկանդալային հաղորդավարուհին:
Ամբողջ աշխարհից մոտ 1400 լրագրող տարբեր պաստառներով, ոմանք նաև խաղալիքներով փորձել են գրավել Պուտինի և նրա մամուլի քարտուղարի ուշադրությունը:
«Կոմմերսանտ»-ի լուսանկարը
Լրագրողը նկարվում է աթոռի հետ
«Գունավոր» հարց
Սպասում է կենսաթոշակների մասին հարցի պատասխանին
Ռուսական առաջին ալիքի ներկայացուցիչը հաճոյախոսություն է ստացել նախագահից
Թե ինչով են սնվել լրագրողները, լուսանկարը՝ «Լուրերի ռուսական ծառայության» թվիթերից
Ուկրաինայի հարցը կրկին ուշադրության կենտրոնում է