Րոպեներ անց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րոդ ռազմաբազայում կմեկնարկի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական առաջին նիստը:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ռազմաբազայի մոտ խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանների կողմից: Իսկ շենքի մուտքից քիչ հեռու վրան է տեղադրված լրագրողների, օպերատորների և դատին հետևող քաղաքացիների համար: Այստեղ են նաև Ավետիսյանների հարազատները:
Քիչ առաջ դատարան բերեցին նաև մեղադրյալ Վալերի Պերմյակովին: