Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է ընդգրկվել ակումբի մարզչական շտաբում:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն՝ Դրոգբան կարող է ստանձնել ապագա գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Իսկ հարցը կարող է լուծում ստանալ առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Դրոգբան հանդես է գալիս «Մոնրեալ Իմպակտ» ակումբում: Ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 11 տարի է անցկացրել է լոնդոնյան ակումբում: