Սու-24-ը չի խախտել Թուրքիայի տարածքը. հայտնի են «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը, որը խոցվեց Սիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից, չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Դրոնովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկա պահին մենք փաստարկներ ունենք, որոնք ապացուցում են ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման բացակայության փաստը»,-ասել է ռազմական գերատեսչությունում:

Դրոնովի խոսքով՝ Սու-24 գտնվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ թուրքական սահմանից մոտ 5,5 կմ հեռավորության վրա:

«Մեր ինքնաթիռը վտանգ չի ներկայացրել Թուրքիայի Հանրապետության համար»,-հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, սկսվել է Սկսվել է Սու-24-ի «սև արկղերի» վերծանումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս