ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր` Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:- Ուրեմն դա ոչ միայն բացարձակ անօրինականություն է, այլեւ կարող եմ ասել, որ ստորություն է, սա է իմ գնահատականը այս ամենի վերաբերյալ: Դրանով ուղղակի իշխանությունները ցույց են տալիս իրենց նողկալիությունը, իրենց վախը ազատազրկված Սասուն Միքայելյանից, հող են խլել մի ազատամարտիկից, որը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության սահմանները, եւ այսպիսի իշխանությունը նման գործելակերպով հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի, կրկնում եմ` սա նողկալի արարք է. սա է իմ գնահատականը: Իսկ հողի համար կամ որեւէ այլ բանի համար կարելի է պայքարել միայն ժողովրդի հետ, միմիայն նրանց հետ է մեր պայքարը պայքար դառնում, միայն այսպես կարելի է պայքարել սրանց դեմ: Մենք շատ անգամ ենք ասել, որ առանձին սոցիալական հարցեր չկան, առանձին տնտեսական հարցեր չկան, կա միայն մեկ քաղաքական հարց. Հայաստանում ստեղծել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն. այլ ճանապարհ չկա, եւ այլ հարցեր էլ չկան, միայն այդ կերպ կարելի է ինչ-որ բանի հասնել:ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱԿ ներկայացուցիչ
ՆՈՂԿԱԼԻ, ՍՏՈՐ ԱՐԱՐՔ Է ՀՈՂ ԽԼԵԼԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ