
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ 2014 թվականի դրությամբ ունի 8 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Իհարկե, հասկանալի է, որ դատավորի ողջ ունեցվածքը չէ, որ հայտարարագրված է: Բայց հատկանշական է, որ Վարդան Հարությունյանը մշտապես սոցիալապես անապահով մարզերից մեկում աշխատելով եւ ստանալով ընդամենը 590 հազար դրամ՝ կարողացել է այդքան «փող դիզել»:
Առավել ուշագրավը, սակայն, դատավորի կնոջ՝ Արմիկ Հարությունյանի ունեցվածքն է. նա պաշտոնապես հայտարարագրել է 15 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո դրամական միջոց: Ու քանի որ դատավորի կինն աշխատանքի վարձատրության մասին ոչ մի նշում չի կատարել, ուստի նշանակում է, որ նա զբաղված է տնային տնտեսուհու «գործով»: Համաձայնեք, որ դատավորի կնոջ դեպքում տնային տնտեսուհու «գործն» ավելի եկամտաբեր է, քան ցանկացած այլ աշխատանք: