ԴԱՀԿ-ն այս անգամ էլ աճուրդի է հանել 53 տոննա սպիտակ փոշի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է աճուրդի հանել մաքսային պահեստների մնացուկները: ՀՀ ԴԱՀԿ-ն այս անգամ էլ աճուրդի է հանել 53 տոննա սպիտակ փոշի՝ կալցիումի կարբոնատ: Այլ կերպ ասած՝ կավիճի փոշի: Պարզվում է՝ այդ ապրանքը Հայաստան է ներմուծվել դեռեւս 2012 թվականի հունվարի 27-ին եւ արդեն ավելի քան երեքուկես տարի է՝ պահվում է «Ապավեն» մաքսային պահեստում:

Ապրանքի մեկնարկային գինը, ըստ աճուրդի հայտարարության, սահմանվել է 28 հազար 300 դրամով: Այս պահին գնային որեւէ առաջարկ չկա: Ի դեպ, այն փաստը, որ 53 տոննա կավիճն այդ չնչին գնով է վաճառվում, ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ ըստ աճուրդի հայտարարության՝ գնորդը պարտավոր է լինելու վճարել ապրանքի պահատվության գումարը, որի չափն, ի դեպ, նշված չէ: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ խոսքը 3 տարի, տասն ամսվա վարձի մասին է խոսքը, հաստատ այն ավելի մեծ գումար է կազմելու, քան այդ ապրանքի արժեքն է:




Լրահոս