Ադրբեջանական կողմը հայտնում է զինծառայողի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել՝ ադրբեջանական բանակի զինծառայող Թալեհ Սալեհ օղլու Քերիմովը:

Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 17-ի և 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով Ադրբեջանի զինուժը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների:

Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը նշում է, որ հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:




Լրահոս