Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում մասնակցեց հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում դեկտեմբերի 14-ից 15-ը տեղի ունեցավ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Բուլղարական կողմինը՝ Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Իվայլո Մոսկովսկին:

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն է։

Նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունեց Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի մասնակիցներին՝ նշելով, որ Բուլղարիան հանդիսանալով Եվրոպական Միության մաս` Հայաստանի համար հուսալի և կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական կապերը ավանդաբար մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի համար:

Նախարարը հույս հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամական երկրների միջև տնտեսական համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվեցին փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արդյունքում ստորագրվեց Արձանագրություն, որով ըստ ոլորտների, սահմանվեցին հետագա համագործակցության ուղղությունները:

Այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպումներ ունեցավ Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարարի և Բուլղարիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ:

Նախարարը հանդիպեց նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս