Երեխաներն ամենալավ խնամքն ու պաշտպանությունը գտնում են ընտանիքներում. Արտեմ Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի էունեցել ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստիններկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2015թ. ընթացքում իրականացվածաշխատանքները, բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարությանը ներկայացված որոշումների նախագծերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ անցնող տարում բավականաշխատանք է կատարվել, իսկ կառավարության մոտեցումը շատ հստակ է այն առումով, որ երեխաների խնամքը պետք էկազմակերպվի ընտանիքում.

«Պետք է կարողանանք առաջին հերթին մեր ընտանիքների, ծնողների հմտություններն ու հնարավորությունները մեծացնենք ու զարգացնենք, որպեսզի այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցնում են երեխաների՝ շուրջօրյախնամքի հաստատություններում հայտնվելուն,  հնարավորինս լուծումներ ստանան, այլ կերպ ասած,  մեծաջակցություն պետք է ուղղվի ընտանիքներին, ծնողներին, իսկ  դրա արդյունքում կշահեն միայն երեխաները»-ասել էնախարարը:

Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ  հաստատություններում, որտեղ երեխաները հայտնվում ենընտանիքներից, որքան էլ որ լավ խնամք տրամադրվի, որքան էլ  ապահովվեն պայմանները, միևնույն է, աշխարհի փորձըցույց է տալիս, որ երեխաներն ամենալավ խնամքն ու պաշտպանությունը գտնում են ընտանիքներում, բնականաբարառաջին հերթին՝ կենսաբանական ընտանիքներում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը իր հերթին նշել է, որ իրենք մեծ փոփոխություն են նկատում երեխաների պաշտպանության ոլորտում, որը բխում է թե միջազգային կազմակերպությունների, թե հասարակական կազմակերպությունների և թե կառավարության շահերից: «Ես շատ ուրախ եմ, որ այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարության և վերահսկողության ներքո: Շատ կարևոր է, որ այս վերակազմակերպման գործընթացում մենք չշտապենք և շատ զգուշավոր ու մանրակրկիտ կազմակերպենք մեր քայլերն ու առաջադրանքները: Բազմաթիվ ընտանիքներ կան, որ բարդ խնդիրներ ունեն, և մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ խոսում ենք երեխայի իրավունքների և նրանց պաշտպանության մասին: Մեր համատեղ աջակցությունը պետք է բխի միայն և միայն ընտանիքի ճիշտ գնահատված կարիքներից»,- ասել է մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Հանձնաժողովի նիստին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի և ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս