Դատարանն ուղղակի խուսափեց միջնորդության քննությունից: Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Այս դահլիճում ապահովել պայմաններ ես չեմ էլ պատկերացնում, թե ոնց կարելի է անել: Ինքնաբացարկի հարցը պետք է քննարկվեր նիստի սկզբում, սակայն չեղավ: Մենք կփորձենք այս դատավարությանը գնահատականներ տալուց չափազանց զգույշ լինել: Պերմյակովի պահվածքը նորություն չէ, նախորդ նիստում նույն դիրքում նստած էր», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում.