ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայում պատերազմի սկզբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ, Դիարբեքիր և Մարդին մարզերում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալվել: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ հղում անելով թուրքական  Yeni Safak պարբերականին:

Պարբերականը՝ վկայակոչելով զինծառայողների աղբյուրները, գրում է, որ խոսքը հակաահաբեկչական օպերացիայի մասին է, որին մոտ 10 հազար թուրք զինծառայող և ոստիկան են մասնակցում: Պարբերականը տեղի ունեցածը «պատերազմ» է անվանում:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները պարեկային ժամ էին հայտարարել քրդական աշխատավորական կուսակցության և բանակի միջև բախումների մարզում: Նշվում է, որ վերջին օրերին 8 զինծառայող է վիրավորվել, 25 ահաբեկչի հաջողվել է լիկվիդացնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս