ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Հովհաննես Սահակյանը կարծես թե ինչ-որ հետաքրքիր թեմա են ակտիվ քննարկում: Ու Կարեն Ավագյանին շատ է զվարճացրել իրավիճակը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը, եւ խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հնարավոր է սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնել:

Սվետա Միրզոյան (57 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցփաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցփաթեթ ստանալու իրավունքը եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն 3 ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը իրավունք է տալիս սոցիալական փաթեթի ծրագրից օգտվող քաղաքացիներին՝ յուրաքանչյուր հաշվարկային տարվա ավարտից հետո ստանալ ողջ տարվա ընթացքում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում՝ կախված սոցիալական փաթեթի համար հատկացված բանկային հաշվեհամարին առկա մնացորդի չափից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ամուսնության պետական գրանցման համար որքան պետական տուրք է գանձվում:

Արայիկ Դավթյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով՝
-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ,
– ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնության 4 հազար 346 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 9 տոկոսով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցը կազմել է 5.9 պրոմիլ, այլ կերպ ասած` 1000 բնակչին բաժին է ընկել ամուսնության 6 դեպք:




Լրահոս