Ուկրաինան պաշտոնապես դեֆոլտ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանին 3 միլիարդ դոլարի չափով պարտքի վճարման մորատորիում սահմանելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա որոշումը հաստատվել է նախարարների կաբինետի կողմից: Բացի այդ, պաշտոնական Կիևը չի պատրաստվում նաև ռուսական բանկերին վճարել 507 մլն դոլարի չափով՝ «Յուժնեո» և «Ուկրավտոդոր» ընկերությունների պարտքը:

Փաստացի այս հայտարարությունը հավասազոր է Ուկրաինայի տնտեսությունում դեֆոլտի հայտարարմանը:

Կիևը դեռևս չի ընդունել 2016թ. բյուջեն, որը կհամապատասխաներ ԱՄՀ պահանջներին, ինչը նոր վարկը անհնարին է դարձնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս