
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսության վրա ոստիկանների ուղղությամբ, փոխանցում է Rosbalt-ը՝ հղում անելով Աթենքի տեղեկատվական գործակալությանը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ հարձակմանը մոտ 25 մարդ է մասնակցել:
Հյուպատոսության ուղղությամբ, որը գտնվում է Սուրբ Դմիտրիի փողոցում, 15 «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել:
Հարձակման արդյունքում տուժածներ չկան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան