Քննարկվել են Շինարարների 35 շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Շինարարների 35 շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ: Ներկայացնելով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը` քաղաքապետի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորին արագ ներկայացնել անհրաժեշտ, դեռևս բացակա փաստաթղթերը` վերաբնակեցման գործընթացը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Շինարարների 35 շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի 12 ընտանիքները կվերաբնակեցվեն նորակառույց շենքերում:




Լրահոս