Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայից գողություն է կատարվել. այդ դեպքը կա՞պ ունի նրա գործունեության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայից գողության են կատարել: Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատես տեղեկությունը նշելով. «Մեքենաս մի քանի տեղերում կայանել եմ, նկատել եմ, որ մեքենայի մեջ պայուսակս համակարգչով չկա, մեջը կարեւոր փաստաթղթեր կային, տանս սեփականության վկայականը: Թեեւ համակարգիչս շատ թանկարժեք էր, մեծ վնաս եմ կրել, բայց հույս չունեմ, որ կբացահայտվի »,-ասաց նա: Սակայն Սիմոնյանը գողության դեպքը չկապեց իր գործունեության հետ:

«Հույս ունեմ, որ դա ուղղակի սոցիալական բանից դրդված գողություն է, քիչ հավանական եմ համարում, որ գործունեությանս հետ կապված լինի, բայց չեմ բացառում»:




Լրահոս