ՍԴ-ն հրաժարվել է ընդունել ՀԱԿ-ի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը այսօր հրաժարվել է ընդունել ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ Ազգային ժողովի 19 պատգամավորների հայցադիմումը, որով վերջիններս պահանջում էին դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչել:

Դիմումը ՍԴ էին տարել  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Տիգրան Եգորյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի եւ 4 ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների հետ:

Առուշան Հակոբյանը հրաժարվել է ընդունել դիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ և ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին: Ըստ այդ հոդվածների, Տիգրան Եգորյանը սուբյեկտ չէ և նաև դիմումում առկա չէ պատգամավորների 1/5-ի ստորագրությունը:




Լրահոս