Ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա. Գորիկ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության, մասնավորապես բանկային, կապի եւ տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության ու մաքսանենգության դեմ ուղղություններում: Այդ մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայողի աշխատողի օրվա առիթվ տեղի ունեցած ԱԱԾ հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նրա խոսքով` հատուկ ստորաբաժանումները զբաղված են ծանր հանցագործությունների, մասնավորապես, պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ:

«Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա»,­ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ վստահեցրեց Հակոբյանը: Գորիկ Հակոբյանը նշեց, որ ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: ՀՀ տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելիմ քան ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը:

ԱԱԾ­ -ին հաջողվել է բացահայտել ՀՀ տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. Առաջինը՝ Լատինատառ Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը՝ Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա՝ Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտված եւ խափանված թմրամիջոցների գինը տարբեր երկրների «սեւ շուկաներում» տատանվում է 100 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում՚: ԱԱԾ գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով եւս արդյունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն է: Դա տեղի ունեցավ շնորհիվ ԱԱԾ բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի. «Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման եւ ոստիկանության հետ համագործակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետեւանքներ կարող էին առաջանալ:

Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչեւ հիմա ահաբեկչական բնույթի որեւէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության եւ իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել»,­ -ասաց նա: Գորիկ Հակոբյանը հավաստիացրեց հասարակությանն ու պետության ղեկավարությանը, որ ԱԱԾ­-ն ունակ եւ պատրաստ է դիմագրավել արտաքին եւ ներքին մարտահրավերներին. «Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու եւ խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան: ԱԱԾ ղեկավարությունն ու անձնակազմը ցանկացած պայմաններում շարունակելու են պետական մտածելակերպով առաջնորդվելու»,-եզրափակեց նա:




Լրահոս