Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են 23-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի 85 ԼՏ 888, 29-ամյա Շանթ Եղիազարյանի վարած Volkswagen մակնիշի 72 NQ 777 համարանիշի և Տիրգրան Մնացականյանի վարած Toyota մակնիշի 128 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և բախման հետևանքով BMW X5-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ վթարի մեղավորը եղել է X5-ի վարոդը, սակայն դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, դա կպարզվի Ճանապարհային ոստիկանության հետքաննչական բաժնում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Toyota-ի համարնիշները հաշվառված են Հատուկ քննչական ծառայության հաշվեկշռում, և վարորդը՝ Տ. Մնացականյանը, ՀՔԾ-ի քննիչ է։