
Լևերկուզենի «Բայեր»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիոն) հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալ»-ին, տեղեկացնում է Don Balon-ը:
Մեքսիկացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա մեքսիկացին մասնակցել է 24 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ: