Սարգսյան-Ալիև հանդիպումն այլ վայրում պետք է կայանար. Ալիևը վերջին պահին հրաժարվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել Փարիզում: Սակայն վերջին պահին Ալիեւը հրաժարվել է: Ալիեւն այս կերպ հակադարձել է իր կնոջ հետ այս տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները չէին կանխել, որ լրագրողները չմոտենան Մեհրիբան Ալիեւին ու տհաճ հարցերով չծաղրեն: Փարիզ չգնալով՝ Ալիեւը Ֆրանսուա Օլանդին փորձել է զրկել հանդիպման կայացման դափնիներն իրեն վերագրելու հնարավորությունից:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ճիշտ է, որ հանդիպումը սկզբում Փարիզում է նախատեսված եղել, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Պաշտոնական հաղորդագրություն արդեն կա, հանդիպումը լինելու է Շվեյցարիայում»: Իսկ հանդիպումից ակնկալվող արդյունքների առնչությամբ էլ Բալայանն ասաց. «Ակնկալիքների մասին որեւէ բան չեմ կարող ասել՝ հատկապես հաշվի առնելով այսօրվա (արդեն երեկվա- խմբ) դեպքերը, արդյունքների մասին կլինի հաղորդագրություն»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս