Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է շուրջ երկու անգամ, իսկ Հայաստանում բենզինն էժանացել է ընդամենը 20 դրամով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է շուրջ երկու անգամ։ Այդ ընթացքում Հայաստանում բենզինը էժանացել է ընդամենը 20 դրամով կամ 4.6 տոկոսով։ Նավթի և բենզինի գների այս փոփոխությունները համարժեք չեն։

Խնդիրն այն է, որ եթե նավթի մեկ բարելի գինը 65 դոլար է, ապա Հայաստանում վաճառվող մեկ լիտր բենզինի գնի մեջ նավթի գնի բաղադրիչը 40 ցենտ է, իսկ երբ նավթի գինը 37 դոլար է, ապա այդ բաղադրիչը 23 ցենտ է։ Ու ստացվում է, որ նավթի գնի նվազումը 65 դոլարից մինչև 37 դոլարի, Հայաստանում պետք է հանգեցնի մեկ լիտր բենզինի 55 դրամով նվազեցման։ Կես տարի առաջ մեկ լիտր «Ռեգուլյար» բենզինը Հայաստանում արժեր 430 դրամ, հիմա՝ 410 դրամ։ Այնինչ վերը բերված պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այսօր բենզինի մեկ լիտրը Հայաստանում պետք է արժենար 375 դրամ։ Իսկ   սա   նշանակում   է,   որ   բենզինի   ներկրմամբ զբաղվող   ընկերությունների   լրացուցիչ   շահույթը մեկ լիտր բենզինից աճել է 35 դրամով։ Մեկ ամսվա կտրվածքով, լրացուցիչ շահույթը  կազմում է ավելի քան 2 մլն դոլար: Նշենք, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստան մատակարարվող բենզինի մեծածախ վաճառողը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն է, որը բենզինի ամբողջ խմբաքանակը բաշխում է հայկական մի քանի ընկերությունների միջև»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս