Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դրամի՝ արդեն չորս օր անընդմեջ տևող արժեվորումը երեկ չդադարեց։ Մեկ դոլարը երեկ երևանյան չենջերում գնվում էր 477 դրամով և վաճառվում 481 դրամով։ Ընդամենը 4 օրվա ընթացքում դրամը արժեվորվել է ավելի քան 1 տոկոսով։

Սա հատկապես ուշագրավ է նրանով, որ դոլարը վերջին օրերին ինքն է արժևորվում մյուս արժույթների նկատմամբ, ու թերևս միայն դրամն է, որ արժևորվում է դոլարի նկատմամբ։ Սա հանգեցրել է նրան, որ Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ։ Երեկ մեկ ռուբլին մեր չենջերը գնում էին 6.7 դրամով։ Հաշվի առնելով, որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը հենց ոուբլով է, ապա այդ գումարների հույսով ապրող մեր հայրենակիցները շոշափելի գումար են կորցնում։ Նշենք, որ դեռ այս տարվա մայիսին մեկ ռուբլին Հայաստանում մոտ 10 դրամ էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս