«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով վերջին օրերին բավական լարվել են։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում։ Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում։ Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք Աժ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ։
Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելոլ առիթը բաց չեն թողնում։ Սակայն Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որևէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։