Ոստիկանությունը տուգանել է հրավառություն իրականացրած երեք անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ի գիշերը՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում եղել է հրավառություն, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների անդորրը:
Այդ մասին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. 
“Երեկ գիշեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հրավառություն էր:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած անձինք։
Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:
Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք:
Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվւմ են:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության”:




Լրահոս