
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է Reuters-ը:
Օբաման կոչ է արել Էրդողանին դուրս բերել թուրքական զորքերը Իրաքի հյուսիսից, միջոցներ ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև Սիրիայի իրավիճակի և «Իսլամական պետության» դեմ պայքարի շուրջ քննարկում են անցկացրել:
«Նախագահ Օբաման կոչ է արել նախագահ Էրդողանին հավելյալ միջոցներ ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ինչպես նաև հաստատել Թուրքիայի կողմից Իրաքի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»,-ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան