Armenian text to speach

Մարզային դատավորի ամսական աշխատավարձը նրա միակ եկամուտը չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 22 մլն դրամ, 63 հազար դոլար եւ 60 հազար եվրո: Մինչդեռ մարզային դատավորի ամսական աշխատավարձը կազմել է 621 հազար դրամ: Աշխատավարձից բացի՝ դատավորը 2014-ին վարձակալության դիմաց ստացել է 9 մլն 600 հազար դրամի եկամուտ: Ի դեպ, հայտարարագրի հրապարակված տվյալներում չի նշվում, թե դատավորը ինչ գույք է ամսական 800 հազար դրամով վարձակալության հանձնել:

Ինչպես միշտ այս դատավորի դեպքում եւս նրա կինը՝ Մարիետտա Գալստյանը եւս բավականին պատկառելի հարստության տեր է: Դատավորի կինը, չնայած ամսեկան ստացել է 71 հազար դրամ աշխատավարձ, միեւնույն ժամանակ հայտարարագրել է 3 մլն դրամ, 24.5 հազար դոլար եւ 8 հազար եվրո դրամական միջոցներ: Ավելին՝ դատավորի կինը 2014-ին 2 հազար դոլար նվեր է ստացել, իսկ փոխառությունների, այսինքն՝ պարտքով տրված գումարի դիմաց ստացել է 783 հազար դրամի եկամուտ:




Լրահոս