ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցով բանաձևը: Փաստաթուղթն ամրապնդում է Վիեննայում հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները:
Փաստաթուղթը կոչված է աջակցել քաղաքական գործընթացներին, որոնց նպատակը պետք է լինի անցումային կառավարության ստեղծումն ու ազատ ընտրությունների անցկացումը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ին իր վրա վերցնել Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցային գործընթացի կազմակերպումը: Կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ հավաքվեն 2016թ. հունվարի սկզբին:
ՄԱԿ-ի ԱԽ նիստի բոլոր մասնակիցները միակարծիք են այն հարցում, որ Սիրիայի ապագան կարող է որոշել միայն Սիրիայի ժողովուրդը: Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ծրագիրը Սիրիայի աջակցության Միջազգային խմբի ԱԳ նախարարները հաստատել են 5 ժամվա ընթացքում:
Սիրիական կոնֆլիկտի կարգավորումը համաշխարհային օրակարգի ամենասուր և ակտուալ հարցերից է: Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում է զինված կոնֆլիկտը, որի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան