
Մայիսի 5-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շինարարական քոլեջի սենյակներից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.04-ին: Այրվել է սպորտդահլիճի փայտե հատակից 30 քմ հատված: