Դեկտեմբերի 17-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դարձավ 60 տարեկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչեւ վերջերս իբրեւ ընդդիմադիր հանդես եկող պատգամավորը որոշել է իր ծննդյան տարեդարձը նշել Երեւանի «Վիվալդի Հոլ» ռեստորանային համալիրում: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաեւ իշխանական թեւի ներկայացուցիչները, եթե չասենք, որ միայն հենց իշխանություններն էլ կլինեն:
Մեր տեղեկություններով՝ տարեդարձը նշվելու է դեկտեմբերի 23-ին, քանի որ դրա նախորդ օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է պարգեւատրի Ռուբիկ Հակոբյանին: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ վերջին ժամանակահատվածում Ռ. Հակոբյանը քիչ է «շփվում» իր կուսակիցների հետ, նրան վերջին շրջանում կարելի է հանդիպել հիմնականում միայն իշխանական շրջանակներում:
Հիշեցնենք, որ նույն ռեստորանում ժամանակին իր ծնունդն էր նշել մեկ այլ անողոք ընդդիմադիր՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: