ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչեւ 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ: Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների եւ մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ:
Նշենք, որ այդ 13 տարիներին նշված թվի չափով ավելի շատ մարդ է ծնվել քան մահացել է: Չնայած ըստ այդ թվերի՝ 1 մլն մարդ է արտագաղթել, բայց բնակչության թիվը նվազել է 622 հազար 700-ով: Ի դեպ, նշված հաշվարկներում ներառված չեն այս տարվա արտագաղթի տվյալները:
Բայց առավել ուշագրավ է, որ արտագաղթի, այն է՝ Հայաստանից մեկնած եւ ժամանած ուղեւորների թիվը, չգիտես ինչու, սահմանահատումների պաշտոնական թվերի կեսն է միայն կազմում: Այլ կերպ ասած՝ իրականում ստացվում է, որ արտագաղթի թիվը կազմում է մոտ 2 մլն, բնակչության թիվն էլ նշված 13 տարիներին նվազել է մոտ 1 մլն 600 հազարով: