
2015թ-ը կրթական համակարգի աննախադեպ միջազգայնացման տարի էր: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խոսելով տարվա ձեռքբերումներից՝ Արմեն Աշոտյանն առաջինն առանձնացրեց աշակերտների կողմից նվաճած օլիմպիական մեդալների աննախադեպ քանակը՝ 20 մեդալ:
Անդրադառնալով բուհերին` Արմեն Աշոտյանն ասաց, որ այս տարի 18 բուհ ստացել է որակավորման հավաստագիր և բոլոր այն բուհերը, որոնք մինչև 2018թ-ը չեն ստանա այդ հավաստագիրը չեն ունենա ուսանողների պետական պատվերով հաստատված տեղեր:
Արմեն Աշոտյանը առանձնապես կարևորեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որը ներկայումս հանրային քննարկման փուլում է:
«Հուսամ, որ մինչև 2016 մայիսը ծրագիրը հավանության կարժանանա ԱԺ-ում, այն պետք է ուղենշի գալիք տասը տարվա կրթության զարգացման հեռանկարը»,- հավելեց նա: