Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: ESPN-ն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետի ներկայացուցիչներն արդեն ջանքեր են գործադրում գործարքն իրականություն դարձնելու ուղղությամբ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում վստահ չեն, որ Վան Գալը կաշխատի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Հավելենք, որ անգլիական ակումբի ղեկավարները հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով: Ժոզե Մոուրինյոն դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ: