Դատավորին «վայել» կենցաղ. հասցրել է պատկառելի հարստություն կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի ֆինանսական վիճակը լիարժեք համապատասխանում է իր պաշտոնին: Այսինքն՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով նա հասցնում է ոչ միայն ընտանիքի հոգսերը հոգալ, այլ նաեւ պատկառելի հարստություն կուտակել: Այսպես, Գաբրիելյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 10 հազար եվրո:

Ավելին՝ անցած տարի նա հասցրել է նաեւ 20 մլն դրամով բնակարան գնել: Բացի այդ՝ անցած տարի վերադարձրել է 54 մլն դրամի չափով փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ «պարտքը փակել է»: Իսկ նրա տված փոխառություններից տոկոսավճարի տեսքով ստացված եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ: Ի դեպ, դատավոր Ավագ Գաբրիելյանի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 620 հազար դրամ:




Լրահոս