Նորվեգիայի թագավորը 4 օր ապրել է հնդկացիների գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորվեգիայի 76-ամյա թագավոր Հարալդ Հինգերորդը իրագործել է իր վաղեմի երազանքը` 4 օր ապրել է Ամազոնի յանամոմո հնդկացիների գյուղում: Միապետի ճանապարհորդությունը տեղի է ունեցել ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել կիրակի օրը,- գրում ՝ ИТАР-ТАСС-ը:
 
Թագավորն արդեն 40 տարի գլխավորում է Կուսական բնության  համաշխարհային հիմնադրամի նորվեգական մասնաճյուղը: Հնդկացիների գյուղակում նա ապրել է 120 հնդակցու հետ մի տանիքի տակ, քնել ցանցաճոճում, նաեւ մասնակցել է հնդկացիների որսին:




Լրահոս