Մայիսի 6-ին՝ ժամը 02։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ “սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Կամո գյուղի 7 բնակիչներ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։30-ի սահմաններում, նրանք թունավորվել են տանը, վառարանի թերայրման հետևանքով առաջացած “շմոլ” գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ախուրյանի Կամո գյուղի 7 բնակիչ շմոլ գազից թունավորվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ