Էգեյան ծովում Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավակ է խորտակվել, զոհվել է 18 մարդ. փոխանցում է թուրքական My Gazete-ն:
Նավակը շարժվում էր դեպի հունական Կալիմնոս կղզի: Օգնության ձայները լսել են Թուրքիայի ափային պաշտպանության աշխատակիցները: Նրանց հաջողվել է փրկել 14 մարդու կյանք: Փրկվածների թվում է եղել նավակը կառավարող տղամարդը: Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ նավակում խուճապ է սկսվել:
Ներգաղթյալների հարցով միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2015-ին, այսպես կոչված, միջերկրածովյան երթուղիով ընթացող ներգաղթյալների շրջանում ավելի քան 600 մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան