Հատուկ օպերացիա` Թուրքիայում. 68 ահաբեկիչ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանության և ԶՈւ կողմից անցկացվող հատուկ օպերացիայի ընթացքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 68 ահաբեկիչ է սպանվել. փոխանցում է Hurriyet-ը:

Հաղորդվում է նաև մեկ զինծառայողի, անվտանգության ուժերի 22 աշխատակցի մահվան մասին:

Պարբերականը հիշեցնում է, որ РКК-ն ահաբեկչական կազմակերպություն է, որը հանդես է գալիս Թուրքիայի պետականության և տարածքային ամբողջականության դեմ:

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ, Դիարբեքիր և Մարդին մարզերում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալվել: Yeni Safak-ը տեղի ունեցածը «պատերազմ» է անվանում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս