8 երիտասարդ կմասնակցի միջազգային գիտական ծրագրերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի ապրիլ ամսվա արդյունքները: Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստանալու ութ երիտասարդ գիտնականներ: Ֆինանսավորումը կատարելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Գևորգ Մարտիրոսյանը նոյեմբերի 5-8-ը Լոնդոնում կմասնակցի Արվեստի և գիտության միջազգային գիտաժողովին։
“Բիոլոգիական մեխանիզմներ 2013” միջազգային գիտական կոնգրեսի շրջանակներում հուլիսի 3-11-ը Սանկտ Պետերբուրգ կմեկնի Գոհար Կարապետյանը։
Մայիսի 24-31-ը Իտալիայի Հանրապետության Սիցիլիա կղզում կանցկացվի ,Օն-լայն գիտությունե խորագրով ծրագիրը, որին կմասնակցի Եզնիկ Միրզոյանը։
Դավիթ Փիլիպոսյանը ՙՖոնոնիկս 2013՚ միջազգային գիտաժողովի շրջանակներում հունիսի 2-7-ը կմեկնի Շարմ Էլ Շեյխ քաղաք, որտեղ էլ անցկացվում է նշված գիտական համաժողովը։
Օգոստոսի 19-27-ը Սանկտ Պետերբուրգում Հովհաննես Մուրադյանը և Արթուր Մովսիսյանը կմասնակցեն ՙԴիֆրակցիոն տվյալների անալիզի ժամանակակից մեթոդներ՚ խորագրով գիտաժողովին։
Նարեկ Մուրադյանը մայիսի 14-16-ը Մոսկվայում Հայաստանը կներկայացն  ՙՏնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդներ՚ խորագրով գիտաժողովին։
Ռոման Հովսեփյանը հունիսի 17-22-ը կմասնակցի Պալեոէթնոլոգիայի 16-րդ միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում։




Լրահոս