Եվրոպան և Թուրքիան Սիրիան վերածել են ահաբեկչության օջախի. Ասադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը Թուրքիայի, ինչպես նաև Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ Սիրիան վերածել են ահաբեկչության օջախի: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոլանդական NOS հեռուստաընկերության հարցազրույցում, փոխանցում է Lifenews-ը:

Ասադի կարծիքով՝ Սիրիայի անհաջողությունները տեղի ունեցան արտաքին միջամտության պատճառով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Եվրոպայից Սիրիա այդքան մեծ թվով իսլամական ծայրահեղականներ են մեկնում, Ասադը նշել է, որ ամենաառաջնահերթ հարցն այն է, թե ինչու Եվրոպայում այդքան ջիհադիստներ հայտնվեցին:

Ասադի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները չեն կարողացել լուծել ներգաղթյալների խնդիրները, այդ իսկ պատճառով հայտնվեցին ծայրահեղականները:

«Նրանք թույլ տվեցին Սաուդյան Արաբիայի ծայրահեղականներին իրենց գաղափարախոսությունը տարածել Եվրոպայում: Մենք նրանց չենք «արտահանում», այլ գալիս են Սիրիա, ապա վերադառնում Եվրոպա»,-ասել է Ասադը:

Նա նաև հավելել է, որ միայն սիրիացի ժողովուրդը կարող է որոշել, թե ում ընտրել և միայն նա կարող է ցանկանալ, որպեսզի ես լքեմ իմ պաշտոնը, և ես անհապաղ կանեմ դա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս