Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է վերաբերվում Մադրիդի «Ռեալ»-ից կողմից հետաքրքրության մասին լուրերին:
«Յուրաքանչյուր տարի նման ասեկոսեներ են շրջանառվում, և ես չեմ ցանկանում մշտապես մեկնաբանել դրանք: Ես մտածում եմ միայն ֆուտբոլի մասին: Սա հեշտ իրավիճակ չէ ինձ համար, այդ պատճառով ես գերադասում եմ չխոսել այդ մասին», – նշել է Լևանդովսկին:
Լևանդովսկիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2019թ. հունիսի 30-ը: