Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումն արդեն ավարտվել է:
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտնում է, որ Ալիևն արդեն հեռացել է, իսկ Սարգսյանը շփվում է համանախագահների հետ:
Հավելենք, որ համանախագահների հետ հանդիպումից բացի երկու երկրների նախագահները նաև առանձնազրույց են ունեցել: