Եվրոպան և Թուրքիան փակել են երկինքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի երկրները և Թուրքիան փակել են իրենց երկինքը ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների համար, որոնք ավիահարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է հեռավոր ավիացիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անատոլի Կոնովալովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օլենեգորսկը մեր ամենահյուսիսային օդանավակայանն է, որը թույլ է տալիս մեծացնել հասանելիությունն ու վերալիցքավորում կատարել օդում: Եղել են պահեր, երբ բացառվել է խնդիրների իրականացման հնարավորությունը: Եվրոպան չի թույլատրել, Թուրքիան ևս»,-պատմել է Կոնովալովը:

Նա հավելել է, որ նույնիսկ նման պայմաններում հեռավոր ավիացիան ապացուցել է, որ կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Ավելի վաղ Կոնովալովը հայտնել է, որ ՌԴ հեռավոր ավիացիան ընդհանուր առմամբ 145 ռազմական թռիչք է իրականացրել, մոտ հազար ռումբ է արձակել և մոտ 20 թևավոր հրթիռներ կիրառել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս