Ոստիկանությունը՝ ընտրախախտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ավագանու ընտրություններիքվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:
 
ՀՀ ոստիկանության “Թեժ գիծ” է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության “Թեժ գիծ”՝ 54 ահազանգ:
 Նշված դեպքերից`
– ընտրակաշառք – 40,
– ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,
– ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,
– ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,
– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,
– թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,
– քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6
– այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա֊մա֊սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ – 27:
Ահազանգերը ստացվել են` 
– ՀՅԴ – 11,
– “Բարև Երևան” դաշինք, “Ժառանգություն” – 12,
– “Հայ Ազգային Կոնգրես” – 6,
– “Օրինաց երկիր” – 1,
– “ԲՀԿ”- 2,
– Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ – 111:
Ըստ տարածքների`
Կենտրոն –   5 դեպք,
Մալաթիա – 34 դեպք,
Արաբկիր –  28 դեպք,
Քանաքեռ –  18 դեպք,
Շենգավիթ –   16 դեպք,
Նոր Նորք  –    9 դեպք,
Էրեբունի   –     7 դեպք,
Մաշտոց    –     26 դեպք:
Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/:
 




Լրահոս