Տղամարդու խոսք. Գևորգ Կոստանյանն ընդառաջ կգնա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Ռուսաստանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբանները պահանջել են, որ դատարանում մեղադրանքը ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե հնարավո՞ր է Կոստանյանն ընդառաջ գնա փաստաբաններին: Մեր հարցմանը դատախազությունից պատասխանեցին. «Դատավարության որեւէ փուլում մեղադրանքը պաշտպանող դատախազի փոփոխության անհրաժեշտության ի հայտ գալու պարագայում նման փոփոխությունը կամ գլխավոր դատախազի կողմից դատարանում մեղադրանքի պաշտպանության հնարավորությունը չի բացառվում: Ա՛յս փուլում այդ հարցը չի քննարկվում»:




Լրահոս