
Ամանորյա տոնական միջոցառումների ժամանակ վերջին տարիներին ավանդույթ է դարձել երեխաներին ուրախացնելու նպատակով Ձմեռ պապ եւ Ձյունանուշ տուն կամ ռեստորան հրավիրելը: Այս ծառայության գները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ, ասենք, «baby boom» անվանումով ծառայությունը, երբ Ձմեռ պապը եւ Ձյունանուշը պատվիրատուի բնակարան են այցելում Ամանորի գիշերը՝ ժամը 24:00-ին, արժի 40 հազար դրամ, իսկ ժամը 1-ի այցելությունը, որն իր մեջ ներառում է 30 րոպեանոց զվարճալի ծրագիր, արժի 30 հազ դրամ:
Ի դեպ, նշված գումարների մեջ ներառված չեն նվերների արժեքները: Մեկ այլ համանման ծառայություն, որը կոչվում է «your holding» եւ մատուցվում է Ամանորի գիշերը՝ ժամը 11:30-ից մինչեւ ժամը 1-ը, արժի 50 հազար դրամ: Մի խոսքով, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մեղմ ասած, թանկ հաճույք են: